ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աշոտ Գարեգինի (ծնված 1903), հայ սովետական աղբյուրագետ-պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1961): Ծնվել է հունվարի 31-ին, Շարուր-Դարալագյազի գավառի Ղուշչի գյուղում: Սովորել է Գևորգյան ճեմարանում (1916-1917): Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմա-տնտեսագիտական ֆակուլտետը (1933): 1944-1949-ին եղել է Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1968-ից ղեկավարում էր բնագիտության և աղբյուրագիտության ամբիոնը: Խմբագրել է «Էջմիածին» ամսագիրը (1944, 1949-1954): Զբաղվել է հայագիտությամբ («Անանիա Շիրակացու մատենագրությունը», 1944, «Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը», 1956): Կազմել է հայ հնագրության բուհական ամբողջական ձեռնարկը («Հայկական պալեոգրաֆիա», 1948), գրել է «Հայ գրի և գրչության պատմություն»-ը (1959):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.