ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արամ Հակոբի (ծնված 1898), հայ սովետական բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1950), գիտությունների վաստակավոր գործիչ (1959), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): Ծնվել է դեկտեմբերի 31-ին, Թիֆլիսում: ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1924): Մինչև 1930 աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում, այնուհետև` մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում: 1950-ից ղեկավարում էր այդ ինստիտուտի ուրոլոգիական կլինիկան: Ուրոլոգների միջազգային ընկերության իսկական անդամ է, համամիութենական գիտական ընկերության նախագահ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ: Աբրահամյանը հետազոտել է երիկամների ջրակալման, նորագոյացությունների, միջազգային հիվանդության և միզուկի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.