ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արծրուն Աբրահամի (ծնված 1909), հայ սովետական քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1971): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ծնվել է հոկտեմբերի 25-ին Արճեշում: Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստիտուտները: 1941-1958-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958-ից` ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկա-քիմիական և օրգանական անալիզի լաբորատորիան: Զբաղվել է Հայաստանի պեմզաների և տուֆերի ադսորբցիոն հատկությունների ուսումնասիրությամբ և օրգանական նյութերում ածխածնի, ջրածնի, հալոգենների, ծծմբի, սնդիկի և այլ տարրերի միկրոանալիզի եղանակների մշակմամբ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.