ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Բենյամին Լևոնի (ծնված 1913), հայ սովետական մեխանիկ: ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1971), ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ծնվել է փետրվարի 16-ին, Արդահան քաղաքում: ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի առաձգականության մաթեմատիկական տեսության սեկտորի վարիչ (1965)-ից: Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը` պրիզմատիկ ձողերի ծռմանն ու ոլորմանը, հարթ և տարածական, ինչպես նաև խառն ու կոնտակտային խնդիրներին:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.