ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Եվգենի Արամի (ծնված 1930), հայ սովետական ինժիներ-ֆիզիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1968): Ծնվել է սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում: 1953-ին ավարտել է Մոսկվայի մեխանիկական ինստիտուտը: 1953-1958-ին` Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի գիտական աշխատող, 1958-ից` ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (Նովոսիբիրսկ) բետատրոնների լաբորատորիայի վարիչ: Միաժամանակ գլխավորում էր Նովոսիբիրսկի էլեկտրատեխնիկական ինստիտուտի էլեկտրաֆիզիկական տեղակայումների և արագացուցիչների ամբիոնը: Զբաղվում էր բարձր էներգիաների արդյունաբերական սարքերի և ուժեղ-հոսանքային արդյունաբերական արագացուցիչների հետազոտման, մշակման ու նախագծման աշխատանքներով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.