ԲԱԲԱԵՎ (Բաբայան) Աշոտ (Արշավիր) Գրիգորի (21.11.1920. Աշխաբադ), հայ սովետական երկրաբան, երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ուզբեկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ Ուզբեկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը (1947, Բաքու)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին։ Երկար տարիներ գլխավորել է Ուզբեկական ՍՍՀ-ում նավթի և գազի հանքերի որոնման աշխատանքները։
1967-69-ին եդել է Եգիպտոսում նավթագազաորոնման սովետական մասնագետների խմբի դեկավարը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.