ԲԱԲԱԼՅԱՆ Արուս Գրիգորի (ծնվել է 12(25).6. 1893, Թիֆլիս), հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։ 1921-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա հրավիրվել Երևան և մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը, եղել մեներգեցողության աոաջին ուսուցչուհին, միաժամանակ հանդես եկել համերգներով։ 1930-35-ին եղել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի կոնցերտմայստերը, 1927-36-ին՝ Ս. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի երաժշտական մասի ղեկավարը։ 1947-54-ին դասավանդել է Լենինականի Կարա-Մարզայի անվան երաժշտական ուսումնարանում։ Գրել է Բիչեր Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը», «Բոռ» (ըստ է. Վոյնիչի), Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացումների երաժշտությունը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.