ԲԱԲԱԽԱՆՅԱՆ Սիսակ Հակոբի (Նիկոլայ Բաբախան) (1892-1936). պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ Պրոֆեսոր։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սովորել Է Երևանի և Բաքվի գիմնազիաներում, ապա՝ Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ (1917) մասնակցել է Նիկոլայ II-ի ձերբակալմանը, Հուլիսյան օրերին՝ մայրաքաղաքի կայազորի հուզումներին։ 1917-ի հոկտեմբերի 25-ին Բաբախանյանը գտնվում էր Ձմեռային պալատը գրոհողների շարքերում։

Նոյեմբերին նշանակվել է Կենտրոնական շրջանների տրանսպորտի կոմիսար։ 1918-ի ապրիլին ընտրվել է ՌԿ(բ)Կ Մոսկվայի Կրասնայա Պրեսնյայի շրջկոմի քարտուղար։ 1919-ի մայիսին սովետական հանրապետության լիազոր-ներկայացուցիչն էր Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ Հունիսին, սպիտակ գվարդիականների կողմից Ղրիմը գրավելուց հետո, եղել է Ղրիմի ընդհատակյա մարզային կոմիտեի քարտուղար, ապա՝ ընդհատակյա ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Բաբախանյանի ղեկավարությամբ Ղրիմի անտառներում կազմակերպվել է «Կանաչներ» պարտիզանական բանակը։ 1920-ին Մոսկվայում ՌԿ(բ)Կ Կենտկոմին զեկուցել է Ղրիմի ընդհատակյա կոմիտեի աշխատանքների մասին, հանդիպել Վ. Ի. Լենինի հետ։ 1921-24-ին սովորել է Կարմիր պրոֆեսուրայում, ավարտելուց հետո աշխատել է պետական պլանավորման մարմիններում, եղել է ՍՍՀՄ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի գիտական բաժնի պետ։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.