ԲԱԲԱՅԱՆ Աղվան Նահապետի (ծն. 10.4.1919), գ. Թառաթումբ (Եղեգնաձոր), Սովետական Միության հերոս (24.3.1945), ավագ լեյտենանտ։ ՍՍԿԿ անդամ 1944-ից։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել Է Բելայա-Ցերկով ու Օստյոր քաղաքների (Ուկրաինա) պաշտպանությանը և գերվել վիրավոր վիճակում։ Երկու ամիս հետո փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել կարմիր բանակի զորամասերին։ 1943-44-ին մասնակցել է Դոնբասի, Ղրիմի ազատագրմանը, 1945-ին՝ Քյոնիգսբերգի գրավմանը։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.