ԲԱԲԱՅԱՆ (Քարբոնել-Բաբայան) Արմինիա (Արմենուհի) Ավետիքի (8.6.1876. Վիեննա – 11.4. 1971, Փարիզ), հայ նկարչուհի։ Մ. Բաբայանի քույրը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա՝ Դրեզդենում։ Ավելի ուշ հաստատվել է Փարիզում, սովորել Ժուլիան ակադեմիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1926, 1928, 1929 և 1931)։ Հեղինակ է դիմանկարների («Լուի Լալուա», 1926, «Մանուել դը Ֆալիա», «Ձեռագործով կինը») և բնանկարների («Արևոտ փողոց», «Հյուսիսային ծովափ»): Բաբայանի դիմանկարներից երկուսը՝ «Արշակ Չոպանյան» և «Սոֆի Բաբայան» (1920), գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.