ԲԱԲԱՅԱՆ Արշալույս Հարությունի (ծն. 27.12.1905, (գ. Խդրանց, Ղափան), հայ սովետական գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965), գիտության վաստակավոր գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է (1929) Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Եղել է «Գրական թերթ»-ի խմբագիր (1944-48), Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ (1939-51), նույն ինստիտուտի պրոռեկտոր (1960-64): Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ («Հայրենական պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը», 1952, «Պերճ Պռոշյան». 1962 և այլն):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.