ԲԱԲԱՅԱՆ Արշավիր Աբգարի (ծն. 5(18).2.1903, Երևան), հայ սովետական ֆիտոպաթոլոգ: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962), գիտության վաստակավոր գործիչ (1963): Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1925) և Լենինգրադի կիրառական կենդանաբանության ու ֆիտոպաթոլոգիայի ինստիտուտը (1927): 1964-ից Բույսերի պաշտպանության ԳՀԻ ֆիտոպաթոլոգիայի բաժնի վարիչն էր: Բաբայանի հետազոտությունները վերաբերում են բամբակենու, կարտոֆիլի, խորդենու, ծխախոտի և գյուղատնտեսական այլ կուլտուրաների հիվանդությունների հարուցիչների կենսակերպի ուսումնասիրմանը և պայքարի միջոցառումների մշակմանը: Բաբայանը կազմակերպել է (1940-ին) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մանրէաբանության լաբորատորիան, ղեկավարել ձեռագրերի ու գրքերի «բուժման» աշխատանքները: Դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.