ԲԱԲԱՅԱՆ Արտաշես (Արտուշ) Մնացականի (ծն. 25.10.1923, գ. Սարուխան), հայ սովետական դրամատուրգ, թատերական գործիչ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975): ՍՄԿԿ անդամ 1945-ից: ՍՍՀՄ գրողների միության անդամ (1964): 1951-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Պիեսներից են՝ «Հանգուցյալի հարությունը» (1956), «Հարազատներ» (հրատարակչություն 1958), «Մոր սիրտը» (1960), «Նրանք, որ հանդիպեցին նորից» (1967), «Տոսկանա, Տոսկանա» (1968): Հրատարակվել են Բաբայանի «Նրա որդին» (1963), «Որտե՛ղ ես, Ջոնի» (մանկական, 1966) պիեսների ժողովածուները:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.