ԲԱԲԱՅԱՆ, Տետերևնիկովա, Դարյա Նիկոլաևնա (ծն. 24.9.1904, Պետերբուրգ), սովետական կենսաբան։ Կենսբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1946), ՀՍՍՀ ԳԱ թդթակից անդամ (1960), գիտության վաստակավոր գործիչ (1961), ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1925-ին ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1929-ին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայկական ՍՍՀ բույսերի պաշտպանության կայանում, 1930-50-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի պաշտպանության ամբիոնում։ 1945-ից աշխատել է նաև Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնում, որի վարիչն է եղել 1949-ից մինչև 1971-ը։ Ունի Հայաստանի կուլտուրական ու վայրի բույսերի հիվանդությունների և սնկերի ուսումնասիրությանը նվիրված մենագրություններ։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.