ԲԱԲԱՅԱՆ Լևոն Հովհաննեսի (ծն.1.8.1917, Թիֆլիս), հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1962)։ ՍՍԿԿ անդամ 1943-ից։ 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակալտետը։ 1942-45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948-60-ին աշխատել է կուսակցական և պետական ղեկավար մարմիններում։ 1965-69-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1969-ից՝ պատմագրության բաժնի վարիչ։ Բաբայանի աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմությանը և պատմագրությանը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment