ԲԱԲԱՅԱՆ Լևոն Միքայելի (ծն.11.11.1912, Երևան), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970)։ 1935-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-ից Հայպետնախագիծ ինստիտուտի (Երևան) արվեստանոցի վարիչ էր։ Տիպային բնակելի ու հասարակական շենքերի և «ճկուն հատակագծով» բնակարանների նախագծերի հեղինակ է։ Հետազոտել է հարավի պայմաններում բնակելի տների տիպաբանության հարցը, գրել սովետահայ ճարտարապետության պատմության և տեսության վերաբերյալ գիտական ակնարկներ և հոդվածներ։ Բաբայանի նախագծերով կառուցվել են Երևանում ՀՍՍՀ ԳԱ և Հայարդնախագիծ ինստիտուտի բնակելի տները, լեռնամետալուրգիական տեխնիկումի հանրակացարանը (Ռ. Իսրայելյանի հետ), գիշերօթիկ դպրոցներ Երևանում, Դիլիջանում, դպրոց (Հ. Իսաբեկյանի հետ) Ալավերդում։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.