ԲԱԲԱՅԱՆ Հմայակ Գրիգորի (15. 8. 1901. գ. Ժըրչի, Կարս – 22.4.1945, գ. Լինդեն-Բերզ), գեներալ-մայոր (1944). Սովետական Միության հերոս (31.5.1945)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Ավարտել է (1924) Երևանի Ա. Մյասնիկյանի անվան և Կիևի (1926) հրամանատարական դպրոցները։ Ծառայել է 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938-ից՝ Մինսկի ռազմական օկրուգում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին նրա գունդը ծանր մարտեր է մղել Բելոստոկ, Վոլկովիսկ, Բարանովիչի և Ելեց քաղաքների շրջանում։ 1942-ի ապրիլ-մայիսին Կերչում ղեկավարել է 390-րդ Հայկական դիվիզիայի մարտական գործողությունները։ 1945-ին Առաջին բելոռուսական ռազմաճակատում, որպես 35-րդ մեքենայացված կարմրադրոշ բրիգադի հրամանատար, մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավման մարտերին։ Զոհվել է Բեռլինից հյուսիս-արևելք ընկած Լինդեն-Բերգ գյուղի մոտ։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար Բաբայանին ետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշաններով ու մեդալներով։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.