ԲԱԲԱՅԱՆ Հրանտ Գևորգի (ծն. 7. 6. 1921. գ. Թազագյուղ (այժմ՝ ք. Աբովյան, գ. Նորգյուղ)), Սովետական Միության հերոս (15.5.1946), մայոր։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 89-րդ Հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի, Ղրիմի, Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղված մարտերում ցուցաբերած արիության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Ալեքսանդր Նևսկու, լեհական շքանշաններով ու մեդալներով։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.