ԲԱԲԱՅԱՆ Հրանտ Գրիգորի (ծն. 1. 9.1927, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1952)։ 1969-ից Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչն էր։ Զբաղվել է եռկոմպոնենտ (Mg-Cu-Ni) համաձուլվածքների ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրմամբ։ Բաբայանի տեսական և լաբորատոր հետազոտությունները հնարավորություն են տվել արդյունաբերական մասշտաբով կագմակերպելու նատրիումի մետասիլիկատի ստացումը։ Զբաղվում էր բազմամետաղական հանքային կուտակումներից հազվագյուտ և ցրված տարրերի կորզման տեխնոլոգիայի հիմունքների մշակմամբ։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.