ԲԱԲԱՅԱՆ Ռաֆայել Պետրոսի (ծն.11.8.1927, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, (1966)։ ՍՄԿԿ անդամ 1970-ից։ 1953-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-բեմադրող։ Լավագույն աշխատանքներից են. գեղարվեստական՝ «Ոսկե ցլիկը» (1951), «Սիրտը երգում է» (1957), «Մարտիրոս Սարյան» (1965), «Եռանկյունի» (1966), «Սարոյան եղբայրները» (1967), մուլտիպլիկացիոն՝ «Շերտավոր վագրեր» (1967), «Պույ–պույ մուկիկը» (1970) կինոնկարների ձևավորումները: 1962-ին «Փառքի օղակներ» կինոնկարի ձևավորման համար արժանացել է Համաշխարհային կինոասոցիացիայի 5-րդ կոնգրեսի դիպլոմին, իսկ 1970-ին՝ ՀՍՍՀ պետական մրցանակի՝ «Սարոյան Եղբայրներ» կինոնկարի համար:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.