ԲԱԲԱՅԱՆ (Լալուա-Բաբայան) Շուշանիկ Ավետիքի (19(31).5.1879. Թիֆլիս – 28.1.1952. Փարիզ), հայ դաշնակահարուհի: 1886-ին ընդունվել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշակերտել Մ. Զ. Գաբաևային: 1904-ից մշտապես բնակվել է Փարիզում, կատարելագործվել Վանդա Լանդովսկայի մոտ, գբաղվել մանկավարժական աշխատանքով: Հանդես է եկել հատկապես հայկական դաշնամուրային երկերի կատարումով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.