ԲԱԲԱՅԱՆ Ռաֆայել Սուրենի (ծն. 27.12.1927. Դիլիջան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1968-ից: 1955-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշխատում է հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում: Լավագույն աշխատանքներից են Ն. Գիլենի (1956), Լոնգֆելլոյի (1958), Ա. Իսահակյանի (1959-64), Հ. Թումանյանի (1969) ստեղծագործությունների մոտիվներով կատարած գրաֆիկական գործերը: «Հայֆիլմ» կինոստուդիայում ձեավորել է «Բարև, ես եմ» (1965), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969). «Անցյալի արձագանքները» (1970), «Տղամարդիկ» (1972) կինոնկարները:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.