ԲԱԲԱՅԱՆ Սոֆյա (1855, Թիֆլիս – 1940), հայ մանկավարժ, հասարակական գործիչ: Տեղի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Գոթա քաղաքի Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայում (1874), կատարելագործվել Վիեննայում: 1877-ին Թիֆլիսում հիմնել է ընտանեկան մանկապարտեզ: 1880-ին ամուսնու՝ բժիշկ և մանկավարժ Ա. Բաբայանի մասնակցությամբ ստեղծել է Ֆրեոբելյան ընկերությունը, որը 1882-ի մայիսի 14-ին Թիֆլիսում բացել է հայկական առաջին ժողովրդական մանկապարտեզը (Ջրկինենց եկեղեցուն կից շենքում): Բաբայանը երեխայի դաստիարակության գործում կարևորել է ընտանիքի դերը, համարելով այն ուրույն հասարակական միջավայր, ուր սկզբնավորվում է երեխայի համակողմանի զարգացումը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.