[slideshow id=2]

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Առնո Հարությունի (ծն. 22.1.1921, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր, դաշնակահար: ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1971): ՍՄԿԿ անդամ 1956-ից: 1929-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: Ինը տարեկանում գրել է «Պիոներական քայլերգ»-ը, որ հրատարակվել է Ե.Չարենցի աջակցությամբ: 1947-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1948-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Կ. Իգումնովի դաշնամուրի դասարան), միաժամանակ (1946-48) կատարելագործվել է Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում (Գ. Լիտինսկու, Ն. Պեյկոյի և Վ. Ցուկերմանի մոտ): Բաբաջանյանը աչքի ընկնող դաշնակահար էր, առանձնապես հռչակվել է իր ստեղծագործությունների կատարմամբ: 1950-56-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Բաբաջանյանի ստեղծագործական ոճի ձևավորումն ընթացել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ագդեցաթյամբ, որ առավել արտահայտվել է վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944) և ջութակի (1949) կոնցերտներում (նվագախմբի հետ): Սակայն նրա ստեղծագործական անհատականության գծերը արդեն պարզորոշ նշմարվել են դաշնամուրի և նվագախմբի համար գրած մոնումենտալ, ռոմանտիկ «Հերոսական բաղդատի» (1950, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951), ապա դաշնամուրային տրիոյի (1952) երաժշտության մեջ: Դրամատիկ սուր հակադրություններով, երաժշտական լեզվի դինամիկ հագեցվածությամբ առանձնանում են ջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը (1959) և թավջութակի կոնցերտը (1962): Բաբաջանյանի «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «էքսպրոմտ» գործերը Պրագայում կայացած դեմոկրատական երիտասարդության համաշխարհային փառատոնում (1947) արժանացել են առաջին մրցանակի: Լայն ժողովրդականություն է վայելում «Հայկական ռապսոդիա»-ն (1950, համահեղինակ՝ Ա. Հարությունյան): Նորարարական բնույթ են կրում «Պոլիֆոնիկ սոնատը» (1947 երկրորդ խմբագրություն՝ 1956), հատկապես «Վեց պատկերը» (1965, ՀՍՍՀ պետական մրցանակ, 1966): Բաբաջանյանը սովետական երգի ականավոր վարպետ էր: Գրել է քաղաքացիական («Բարձր պահենք բարեկամության դրոշները», «Երկրագնդի լավագույն քաղաքը») և քնարական («Կամուրջներ», «Գուշակիր ցանկաթյունս», «Մի շտապիր» և այլն) երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացամների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն) և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ» և այլն) համար: Հագվագյուտ բնատուր տաղանդը, արդիականության կենդանի գգացողությունը, երաժշտական արտահայտման վառ պատկերավորումը Բաբաջանյանին դարձրին սովետական երաժշտության առաջատար ներկայացուցիչներից մեկը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Առնո Բաբաջանյան Իվոն Բոնիֆաս

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment