ԱԲԱՍ Ա (ծն.թ. անոտ. – 1145), Լոռու թագավոր մոտ 1090-ից։ Կյուրիկե Ա-ի որդին և հաջորդը։ Իշխում էր եղբոր՝ Դավթի հետ միասին։ ԱԲԱՍ Ա-ի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Նրանք 1111 – 13-ին վերջնականապես նվաճեցին Լոռու թագավորությունը։ ԱԲԱՍԸ ապաստանեց Ուտիքի Տավուշ բերդում, ուր հիմնեց իր իշխանությունը։ Սելջուկները մշտական սպառնալիքի տակ էին պահում նաև Տավուշի իշխանությունը. 1145-ին այն գրավեց Գանձակի Չոլի ամիրան։ ԱԲԱՍԸ անցավ եղբոր մոտ` Մածնաբերդ։ 1139-ին օժանդակել է Աղվանից Գրիգոր կաթողիկոսի ձեռնադրմանը։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.