ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Գուրգեն Հմայակի (ծն. 3(16). 9.1907, Բաքու) հայ սովետական կենսաբան: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), կենսբանական գիտությունների դոկտորր (1954), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1946-53-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ գենետիկայի ինստիտուտի դիրեկտոր, 1948–53-ին՝ ՀՍՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և ՀՍՍՀ ԳԱ Նախագահաթյան անդամ, 1956-ից՝ ՀՍՍՀ երկրագործության ԳՀԻ բույսերի գենետիկայի բաժնի վարիչ: Գիտական աշխատանքները նվիրված են գյուղատնտեսական բույսերի բեղմնավորման կենսաբանությանը և գենետիկական հարցերի ուսումնասիրմանը: Նրա ուսումնասիրություններով հաստատվեց օտարածին փոշոտման արդյունավետ ազդեցությունը ինցուխտի, տրամախաչման և հիբրիդացման վրա: 1965-ից Բաբաջանյանը գբաղվում էր հետերոզիսի և կենսունակության (լետալության) գենետիկայի հարցերով: Բացահայտել է լետալ գեների բազմալելության մի շարք օրինաչափություններ, որոնք պայմանավորում են հիբրիդի կենսունակության մակարդակը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.