ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հովհաննես Թևոսի (ծն. 8(21). 6.1901. Թիֆլիս), հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստակավոր շինարար (1957): ՍՄԿԿ անդամ 1924-ից: 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1958-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ: 1945-55-ին եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության առաջին քարտուղար: Իրականացված հիմնական աշխատանքներն են` Երևանի Թումանյան փողոցի կառուցապատումը (կասկադ և բնակելի շենքեր, ճարտարապետ Վ. Հուսյանի հետ), բնակելի շենքեր Աբովյան փողոցում, կինոթատրոնների շենքեր Ջերմուկում և Էջմիածնում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.