ԲԱԲԻԿՅԱՆ Աստվածատուր (5. 8. 1738, Նոր Ջուղա – 18.4.1825, Վիեննա), հայ գրող, թարգմանիչ, Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադիրներից ու առաջին աբբահայրը: 1772-ին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից իր տասնմեկ համախոհներով հեռացել է Տրիեստ, հետագայում` Վիեննա (1810), ուր և հաջորդ տարին հիմնել է միաբանություն, որը Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ 1-ը պաշտոնապես ճանաչել է 1811-ին: 1812-ին հիմնադրել է նույն միաբանության մինչև օրս գործող տպարանը: Գրել է «Համառոտ յայտյանդիմանութիւն երկուց ճշմարտութեանց ընդդէմ երկուց մոլար դրութեանց» (1817) աշխատությունը, թարգմանել Կարոլոս Բիլլուարտի «Բովանդակութիւն բովանդակութեան Ս. Թովմայի…» Փիլիսոփայական աստվածաբանական երկասիրությունը (հատոր 1-3, 1810-13):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.