ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ (ծնդյան թիվը անհայտ – 516), Հայոց կաթողիկոս 490-ից: Ծնվել է Այրարատ նահանգի Վանանդ գավառի Ոթմուս գյուղում: Աշակերտել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին: Պայքարել է քաղկեդոնականության և նեստորականության դեմ: Հրավիրել և գլխավորել է Դվինի 506-ի ժողովը, որն ընդունել է նրա առաջին նամակը կամ թուղթը՝ ընդդեմ նեստորականության: Պարսկաստանի ասորի քրիստոնյաներն ընդունել են ժողովի որոշումները և Բաբկեն Ա Ոթմսեցուց պաշտպանություն խնդրել ընդդեմ 484-ին Պարսից եկեղեցուց ճանաչված նեստորականության: Մոտ 508-ին գրել է երկրորդ թուղթը` ուղղված նեստորականության և մասամբ քաղկեդոնականության դեմ: Իր գործունեությամբ Բաբկեն Ա Ոթմսեցին մեկընդմիշտ խզել է Հայոց եկեղեցու կապերը քաղկեդոնական եկեղեցու հետ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.