ԲԱԲԿԵՆՑ (Մնացականյան) Գաբրիել Դոյուխանի (1860, Դավալու (այժմ ՀՀ ք. Արարատ) – 24.11.1917, Երևան), հայ գյուղագիր, հրապարակախոս: Սովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը: Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով: Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել-Մաճկալ ստորագրություններով: Հրատարակած պատմվածքներում՝ «Արձագանք»-ում և «Մուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883, «Անանուն վեպ», 1884, «Գեղը կանգնի-գերան կկոտրի», 1894): Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896) վեպը: Հրապարակախոսության ասպարեզում Բաբկենցին մտահոգող հարցը ջրասակավաթյունն էր ու հողի պակասը: Որպես հարցի լուծում առաջրկել է գյուղացիներին զինել գյուղատնտեսական գիտելիքներով («Գյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար» 1884):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.