ԲԱԲՇԵՆ գյուղ Արևմտյան Հայաստանում. Բիթլիսի վիլայեթի Դատվան գավառում, Բիթլիսից հյուսիս: 1909-ին ուներ 325 հայ բնակչություն (35 տուն): Զբաղվում էին հիմնականում բրուտագործությամբ, մասամբ նաև հողագործությամբ, անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Հարություն) և վարժարան: Գյուղի արևելյան կողմում կար Լուսապտուղ ս. Սահակ անունով մատուռ: Բաբշենը եղել է առևտրական կենտրոն, ունեցել քարաշեն իջևանատուն: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.