ԲԱԳԱՌԻՃ, Բագայառիճ, Բագառինջ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Կարին քաղաքից արևմուտք: Մովսես Խորենացու վկայությամբ, մ. թ. ա. I դ. Տիգրան Մեծը Բագառիճում կանգնեցրել է Հեփեստոս աստծո արձանը, որը Արտաշես Ա-ն բերել էր Հունաստանից: Ըստ Ագաթանգեղոսի, Բագառիճում էր Միհր աստծո մեհյանը: Միջին դարերում Բագառիճը եղել է քարավանային առևտրի կենտրոն, ունեցել է քարավաններին սպասարկող արհեստանոցներ, իջևանատուն-հյուրանոցներ: XX դ սկզբներին Բագառիճում դեռևս նշմարվում էին մեհյանի և բերդի ավերակները: Բերդն ունեցել է ստոգետնյա ճանապարհ՝ փախուստի և ջուր բերելու համար: 1909-ին Բագառիճը Դերջանի ամենամեծ գյուղն էր, ուներ 300 տուն բնակիչ, որից 150-ը հայ: Նրանք գբաղվում էին երկրագործությամբ, անասնապուհաթյամբ, արհեստներով, առևտրով: Հայերն ունեին եկեղեցի (ս. Հակոբ) և վարժարան՝ 55 աշակերտով: Հայ բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար Երկրներ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , ,

Comments are closed at this time.