ԱԲԱՍ-ԳՅՈԼ, գյուղ Սարմալուի գավառում, համանուն լճակի մոտ։ 1906-ին ուներ 670 բնակիչ, մեծամասնությունը՝ հայեր։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ և ասնապահությամբ։ Ոռոգման նպատակներով օգտագործում էին Աբաս-գյոլ լճակի ջուրը։ Գյուղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ 1918-20-ի կոտորածներից Աբաս-Գյոլի բնակչության փրկված մասն ապաստանեց Սովետական Հայաստանում։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.