ԲԱԳԱՌԻՃ (Վերին Բագառիճ, Ներքին Բագառիճ), գյուղեր Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա: XX դարի սկգբին Վերին Բագառիճն ուներ 80 տուն, իսկ ներքին Բագառիճ 130 տան հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապուհությամբ, արհեստներով: Ունեին եկեղեցիներ (Ս. Աստվածածին՝ Վերին Բագառիճում և Ս. Հակոբ՝ Ներքին Բագառիճում): Գործում էր Հայկակյան վարժարանը՝ 211 աշակերտով: Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.