ԲԱԳԱՐԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծնդ. թիվը անհայտ – 851), Հայոց իշխան 826-ից, Իշխանաց իշխան (պատրիկների պատրիկ), Աշոտ Բագրատունի Մսակերի որդին։ Նրա իշխանությունը տարածվել է ամբողջ Արմինիայի վրա։ Մուշում կառուցել է Ս. Փրկչի տաճարը։ Իր զորքով մասնակցել է Բյուզանդիայի դեմ արաբների մղած պատերազմներին։ Աշոտ Արծրունու և այլ իշխանների հետ 850-ին դիմագրավել է Աբա-Սայիդ (Ապուսեթ) ոստիկանին և թույլ չի տվել մտնել Հայաստան։ 851-ին հաղթել է Տարոնի վրա հարձակված Բաղեշի տեր Մուսային։ Յուսուֆ ոստիկանը նրան Խլաթում խաբեությամբ ձերբակալել և ուղարկել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա, ուր և մահացել է։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.