ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Էդուարդ Ասլանի (ծնված 1923), հայ սովետական կոմպոզիտոր: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966): ՍՄԿԿ անդամ 1946-ից: Ծնվել է մայիսի 22-ին, Թբիլիսիում: 1950-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան: 1951-1953-ին որպես կոմպոզիտոր կատարելագործվել է Մոսկվայում: Հեղինակ է դաշնամուրային 2 կոնցերտների (1950, 1953), սոնատի, 24 պրելյուդների, վարիացիաների, համերգային պիեսների: Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են` «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»-ը: Պրելյուդներից բացի լայն տարածում են գտել ռոմանսները (այդ թվում` Ա. Իսահակյանի խոսքերով` «Ես երգիչ եմ», «Սև աչերեն», «Հայրենիքիս», «Գիշերն եկավ»):

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment