ԱԲԱՐՅԱՆ Ալեքսանդր Ավագի (1897-1967), հայ սովետական ռեժիսոր։ ՎՍՍՀ և ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943, 1964)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է դեկտեմբերի 16(28)–ին, Դերբենտում։ Բեմական գործունեությունն սկսել է Աստրախանում, աշխատել Կիսլովոդսկի (1921-26), Բաքվի (1926-27), Թբիլիսիի (1927-36) հայկական թատրոններում որպես դերասան: 1937–44-ին եղել է Թբիլիսիի Ս. Շահումյանի   անվան  հայկական   դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1954-ից՝ ռեժիսոր), 1947-53-ին՝ Լենինականի պետթատրոնի գլխավոր ռեժիսորը։ Լավագույն բեմադրություններից են՝ Սլավինի «Ինտերվենցիա» (1934), Ջանանի «Շւսհնամե» (1936), Գորկու «Թշնամիները» (1938, 1950), Սանդուկյանի «Քանդած օջախ» (1938, 1947), Մետերլինկի «Մոննա Վաննա» (1943), Ա. Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ» (1951)։ Մահացել է հունվարի 25-ին, Լենինականում, թաղվել Թբիլիսիում։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.