ԱԲԳԱՐ  (Աբգարոս, Աբգարիոս, Աբգարես), Օսրոյենեի   թագավորության բոլոր գահակալների անունը։ Առավել նշանավոր է Աբգար IX թագավորը (179-214), որն առաջինն ընդունեց քրիսսւոնեությունը (207-ին)։ Ա. IX դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբռւբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է IV դ. վերջին։ Ա. IX Քրիստոսի ժամանակակիցը դարձնելու և իրենց եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու միտումով ասորի պատմիչներն աբգարյան ավանդությունը կապեցին Ա. V (I դ.) անվան հետ և III դ. եղելությունները փոխադրեցին I դ.։ Հայոց թագավոր Սանատրուկ Բ 91-ին արշավել է Եդեսիայի Աբգար VI թագավորի (71—91) ղեմ և գրավել նրա գահը՝ ստանալով նաև «Եդեսիոյ թագավոր» տիտղոսը (հավանաբար կրելով նաև ԱԲԳԱՐ անունը)։ Դա հիմք է հանդիսացել Աբգարին Հայոց թագավոր համարելու և պնդելու, թե իբր նա նամակագրություն է ունեցել Քրիստոսի հետ։ Նույնի հիման վրա ստեղծվել է այն ավանդությունը, թե իբր մ. թ. I դ. քրիստոնեությունը տարածվել է Հայաստանում։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.