Քաշիկա (Սուրբ խաչ /ուլնոց/)
Կաթսայի մեջ շերտ առ շերտ դասավորում են ծեծած ու տաք ջրով լվացած ցորենը և նոր մորթված կենդանու /տավար, խոզ, գառ/ մսի յուղոտ կտորները: Կաթսայի կափարիչը փակում են և դնում թոնիրը: Քաշիկան եփվում էր ողջ գիշեր: Տոնական ճաշը պատրաստվում էր առանց խառնելու, որպեսզի տարին առանց խռովությունների անցներ: