ԲԱԲԻՅԱՆ Սիմոն Առաքելի
ԲԱԲԻՅԱՆ Սիմոն Առաքելի (1878-1950), հայ բանաստեղծ: Ծնվել և ստեղծագործել է Ղրիմում: Առաջին անգամ տպագրվել է «Տարազ»-ում: Աշխատակցել է Ղրիմում լույս տեսնող «Կոմունայի զանգ» (1921) թերթին: Հրատարակել է «Բանաստեդծություններ» (1904), «Ակկորդներ» (1911) ժողովածուները, որոնց մեջ գերակշռում են բնության և սիրո երգերը: