Գաթա (Խաղողօրհնեք)
Ալյուրից ու ջրից շաղախված փոքրիկ, ուռուցիկ ձևավոր խմոր պատրաստել: Որպես խորիզ օգտագործել մեղրից ու աղացած ընկույզից պատրաստած խառնուրդը:
Ալյուրից ու ջրից շաղախված փոքրիկ, ուռուցիկ ձևավոր խմոր պատրաստել: Որպես խորիզ օգտագործել մեղրից ու աղացած ընկույզից պատրաստած խառնուրդը:
Կլոր կամ մանյակաձև հաց էր, որի հոտը դառնում էր տոնի ուղեկիցը:
Տհալ 600 գր., յուղ 200 գր., ձավար 1կգ /հաճար, բլղուր/, սոխ 300 գր.: Հաճարը կամ բլղուրը մաքրել և լվանալ, դնել խաշելու: Առանձին սոխառածը խառնել տհալի հետ և ավելացնել փլավին:
Բրինձն ընտրել, լավ լվանալ, թրջել սառը ջրում, հետո քամել քամիչով: Դրանից հետո բրինձը լցնել տաք կաթի մեջ և եփել մարմանդ կրակի վրա` պարբերաբար խառնելով: Վերջում կաթնապուրին ավելացնել աղ և շաքար: 500 գրամ կաթին` 40 գր. բրինձ, աղը և շաքարն` ըստ ճաշակի:
1 բաժակ կորկոտ, 2լ ջուր, 1/3 բաժակ շաքարավազ, 1/3 բաժակ չամիչ, 1/2 բաժակ ծիրանաչիր, 1 ճաշի գդալ նուշ, դարչին` 1 պտղունց: Կորկոտը 2 ժամ եփել մարմանդ կրակի վրա, ավելացնել չամիչ, ծիրանաչիր, շաքար և եփել ևս 20 րոպե: Կրակից վերցնել, ավելացնել ծեծած դարչին, խառնել և լցնել ափսեի մեջ, վրան ցանել մանրեցրած …
Սիգ կամ իշխան ձուկ 700-800 գր., բրինձ 300 գր., ձիթայուղ կամ կարագ 50 գր., սալորաչիր 100 գր., աղ, սամիթ ըստ ճաշակի, չամիչ, կարմիր խնձոր: Խաշվում են առանձին, մատուցվում միասին:
Եռացող ջրի մեջ լցնել բրինձը, աղը, շաքարավազն /ըստ ճաշակի/ և խառնելով 15 րոպե եփել: Ավելացնել տաք կաթը և նորից խառնել: Տապակի հատակին պատերին կարագ քսել, աղացած պաքսիմատ ցանել, եփված բրինձը լցնել մեջը, վրան ձու և թթվասեր քսել և ոչ շատ տաք ջեռոցում թխել; Մատուցել տաք կարագով կամ թթվասերով:
1կգ կորեկ, 7 բաժակ ջուր, աղ ըստ ճաշակի, 1լիտր կաթ, 1 սուրճի գավաթ դոշաբ, ձիթայուղ, դարչին ըստ ճաշակի: Կորեկը եռացնում են թույլ աղաջրում: Եփվելուց հետո քամում և լցնում են տաք կաթի մեջ: Շարունակում են եփել մարմանդ կրակի վրա: Թանձրանալուց հետո վրան լցնում են դոշաբ, ծեծած դարչին և տաք-տաք ուտում:
Ածիկը պատրաստում են գարնանային ցորենով: Ցորենը լվանում և լցնում են ուռենու ճյուղերից պատրաստված զամբյուղների մեջ և դնում մութ տեղ: Երկու օրը մեկ ջուր են շաղ տալիս ցորենի վրա: Ցորենը պետք է ծլի այնքան, մինչև ծիլերի բարձրությունը հավասարվի չորս մատի: Ծիլերից աղալու, ծեծելու կամ այլ միջոցով ստանում են հյութ, որի վրա …
1կգ գառան մսին, խոշոր աղ ըստ ճաշակի Աքլորի մատաղ 1կգ աքլորին, խոշոր աղ ըստ ճաշակի Կտրատել միսը և եփել քիչ ջրով: