ԱԲԱՍ

ԱԲԱՍ Բագրատունի (ծն. թ. անհտ. – 953), Հայոց թագավոր 928-ից, Սմբատ Ա-ի որդին։ Նախքան թագավորելը՝ սպարապետ, նստում էր Կարսում։ Եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց» (վրաց Բագրատունիները ճանաչում էին նրա գերիշխանությունը)։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց եկեղեցի՝ կանգուն ցայսօր։ ԱԲԱՍԸ վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948-ին կաթողիկոսական աթոռը Աղթամարից …

ԱԲԱՍ

ԱԲԱՍ (ծն. թ. անհտ. – 596), Աղվանից կաթողիկոս 552-ից։ Առանձնանալով հայկական եկեղեցուց՝ Պարտավում հիմնադրեց Աղվանից եպիսկոպոսապետությունը։ Կրում էր «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ X դ. վրաց մատենագիր Արսեն Սափառելին ԱԲԱՍԻՆ հիշատակում է իբրև «Կաթողիկոս Հերեթի» (Աղվանքի)։ Սակայն ԱԲԱՍԸ ճանաչում էր հայ եկեղեցու առաջնությունը (Աղվանքի կաթողիկոսներին ձեռնադրում էին Հայոց կաթողիկոսները)։ Ըստ «Դիրք թղթոցի», ԱԲԱՍԻՆ ենթակա էին Աղվանքի 8 եպիսկոպոսական …

ԱԲԱՆԱ

ԱԲԱՆԱ, Ապանա, գյուղ Փոքր Հայքում, Շապին-Գարահիսար քաղաքից 20 կմ հարավ-արևելք, լեռնային վայրում։ Գյուղն ուներ Ս. Պողս-Պետրոս եկեղեցի և վարժարան։ Միջին դարերում եղել է ամրոց և ճանապարհային կայան։ ԱԲԱՆԱՈՎ է անցել Սեբաատիա–Կարին առևտրական տարանցիկ  ճանապարհը։

ԱԲԱՄԵԼԻՔՆԵՐ

ԱԲԱՄԵԼԻՔՆԵՐ, հայկական ծագումով իշխանական տոհմ Վրաստանում և Ռուսաստանում (XVII–XX դդ.)։ Ազգակցական կապերի մեջ մտնելով Լազարյանների հետ՝ 1870-ական թվականներից կոչվեցին Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ):

ԱԲԱՂԱ

ԱԲԱՂԱ (ծն. թ. անհայտ – 1282), Հուլավյանների մոնղոլական պետության իշխան 1265-ից։ Հաջորդեց հորը՝ Հուլաուին: ԱԲԱՂԱՅԻ օրոք շարունակվեցին պատերազմները Ոսկե հորդայի, Չաղատայան ուլուսի և Եգիպտոսի սուլթանության հետ։ ԱԲԱՂԱՅԻՆ հպատակ հայերի և վրացիների հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ ԱԲԱՂԱՅԻ արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ Սադուն Արծրունին, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, …

ԱԲԱԹԽԵՎ

ԱԲԱԹԽԵՎ, Խաշուտ, գյուղ Վրացական Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ-արևմուտք։ 537 բն. (1968), հայեր։ Տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ ԱԲԱԹԽԵՎը հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը    1830-ին։ ԱԲԱԹԽԵՎ, Խաշուտ, գյուղ Վրացական Ախալցխայի շրջանում,շրջկենտրոնից 14 կմ հարավ-արևմուտք։ 537 բն. (1968), հայեր։ Տնտեսությունն զբաղվում է հացահատիկի,կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, …

ԱԲԱԶՈՎ

ԱԲԱԶՈՎ, հայաբնակ գյուղ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 23 կմ հարավ։ 140 բն. (1968)։ Հիմնելեն Համշենից գաղթած հայերը 1919-ին։

ԱԲԱԴԱՆ

ԱԲԱԴԱՆ, քաղաք Իրանի հարավ-արևմուտքում, Խուզիստանում։ 270,7 հզ, բն. (1967)։ Օվկիանոսային նավերի համար մատչելի նավահանգիստ է Շատ-էլ-Արաբ գետի ափին, Պարսից ծոցից 50կմ հս.։ Նավթամշակման խոշոր կենտրոն է (տարեկան ավելի քան 30 մլն. տ), Աբադան–Թեհրան նավթամուղի սկզբնակետը: Արտահանում է նավթամթերքներ և հում  նավթ։ Ունի օդանավակայան։ ԱԲԱԴԱՆԻ հայ համայնքը գոյություն ունի 1909-ից, երբ Անգլո-իրանական նավթային ընկերությունում …

ԱԲԱԶԻՆԿԱ

ԱԲԱԶԻՆԿԱ, գյուղ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Մացեստա գետի ձախ աՓին, շրջկենտրոնից 37 կմ   հյուսիս-արնմուտք։ 426 բն. (1968), հայեր, ռուսներ։ Միավորված Է Վերխնյայա Մացեստայի սովետական տնտեսության հետ (թեյի, ծխախոտի մշակություն, այգեգործություն)։ Հայերը եկել են 1947-ին, Ադլերի շրջանի գյուղերից ԱԲԱԶԻՆԿԱ Աբխազիայից։