ԲԱԴԱԼՅԱՆ Հովհաննես Համբարձումի
ԲԱԴԱԼՅԱՆ Հովհաննես Համբարձումի (15. 12. 1924, գ. Շավարին (Իրան), հայ սովետական Երգիչ (տենոր): ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1961): 1946-49-ին սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Բադալյանի երգացանկն ընդգրկում է հայկական ժոդովրդական, գուսանական և էստրադային երգեր, ինպես և հայ երաժշտության դասականների (Մ. Եկմալյան, Կոմիտաս, Ռ. Մելիքյան) և ժամանակակից կոմպոգիտորների ստեղծագործություններ: