Currently browsing tag
կրոն
Կաթողիկոսների ժամանակագրությունը
Ա. Ս. ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ, Հայաստանում քարոզել է Ավետարանը, նահատակվել Արտազում 50 թվականին։ Գերեզմանը գտնվում է Մակուի վանքում։ Բ. ԲԱՐԹՈՒՂԻՄԵՈՍ. ԱՌԱՔՅԱԼ, Թադեոսից հետո գալիս է Ավետարան քարոզելու, նահատակվում է Աղբակում 68 թվականին։ Գերեզմանը գտնվում է Պաշքալեի վանքում։
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Տօնի իմաստը, նշանակութիւնն եւ ազգային աւանդութիւններ Տեառնընդառաջը, Հայ Եկեղեցւոյ անշարժ տօներից մէկն է եւ կատարւում է Յիսուս Քրիստոսի Սբ. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնից քառասուն օրեր յետոյ, Փետրուար 14-ին։ „Տեառնընդառաջ“ բառը գրաբարեան հայերէն բարդ բառն մըն է, որ կազմուած է „Տէր“ եւ „ընդառաջ“ բառերէն:
Հաւատով խոստովանիմ (Սբ. Ներսէս Շնորհալի, 12-րդ դար)
(Սբ. Ներսէս Շնորհալի, 12-րդ դար) Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա° քո արարածոց եւ ինձ` բազմամեղիս:
ՎԱՐԴԱՎԱՌ՝ ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿԱՄ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
Ամէն տարի Քրիստոսի Յարութեան տօնից՝ Սբ. Զատկից 14 շաբաթներ կամ 98 օրեր յետոյ Հայ Եկեղեցին նշում է մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, ժողովրդական բառով՝ Վարդավառը: Այս տարի այն նշւում է Յունիսի 29-ին: