ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ
Քարտեզ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով` Բագրատունի: