🎄 Դեկտեմբերի 23-ին Yard ռեստորանում կայացավ նախատոնական GITELIQ Christmas Stories բարեգործական փակ երեկոն։ Այս երեկոյի շրջանակներում GITELIQ թիմը նախաձեռնել էր բարեգործական աճուրդ, որի ընթացքում հյուրերը խաղարկեցին հատուկ առաջարկներ և նվերներ։ Հյուրերի շարքում էին մշակութային գործիչներ, բիզնես և ֆինանսական ոլորտների տարբեր առաջատար կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բարեգործական աճուրդի ընթացքում հավաքվեց 408000 դրամ։ Ողջ հասույթը տրամադրվեց Շիրակի մարզի Հովտուն գյուղի տարրական դպրոցի երեխաների ամանորյա երազանքների իրականացմանը։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին երեկոյին ներկա գտնվելու և այս բարի գործում ներդրում ունենալու համար։ 😊🎁 Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Yard ռեստորանին մեզ հյուրընկալելու համար։ 🍽️ Շնորհակալ ենք մեր գործընկերներ Le Café de Paris – Փարիզյան Սուրճ -ին, Armenia Wine Company -ին, և SWEET HOUSE SHOP -ին միջոցառմանը աջակցելու համար։ 🥰